Քաբուլում Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլում Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ երկրի արտաքին գործերի և մշակույթի նախարարության աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրը նշել է, որ զոհերի թվում են թալիբների երեք անդամ։
Հաղորդվում է նաեւ, որ պայթյունի վայրում կրակոցներ են հնչել։