ՆԱՏՕ-ն վտանգ է տեսնում Ռուսաստանի և Չինաստանի դաշինքի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության մեջ վտանգ է տեսնում արևմտյան երկրների համար։ Նրա խոսքերը մեջբերում է դաշինքի կայքը, գրում է Gazeta-ն։
«Նրանց (Ռուսաստանին և Չինաստանին. - խմբ.) միավորում է այն փաստը, որ նրանք այլ աշխարհակարգ են ուզում: Փաստն այն է, որ նրանք չեն կիսում մեր արժեքները և փորձում են պաշտպանել շահերը, որոնք խախտում են ազատության և ժողովրդավարության հանդեպ մեր հավատը»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, Ուկրաինայում «Ռուսաստանի հատուկ գործողության» քննարկումից Պեկինի հրաժարումը երկու երկրների համագործակցության սկզբի հիմնական վկայությունն է։ Ստոլտենբերգը հավելել է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնվում է։ Բացի այդ, Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի հատուկ օպերացիան Ուկրաինայում։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն իրականացնում են ՆԱՏՕ-ի առաքելությունը։ Նրա խոսքով, Ուկրաինան խաղում է «վահանի դեր ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»։