Բաքուն Թուրքիա-Հայաստան բանակցային գործընթացի մասն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են, և ուղղություններից մեկում առաջընթացը հանգեցնում է երկրորդ գործընթացի արագացմանը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քիլիչը «Կյանքը նվիրված դիվանագիտությանը. Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով վերջին զարգացումների լույսի ներքո» համաժողովում, որը կազմակերպել էր Անկարայի համալսարանի Լեզվաբանության և Պատմության և աշխարհագրության ֆակուլտետը։
Թուրք դիվանագետն ասել է, որ եթե երկու կողմերի երկարաժամկետ շահերը հաշվի առնվեն, ապա առկա խնդիրները կհաղթահարվեն, իսկ գործընթացներից մեկի բացասական զարգացումն ազդում է մյուսի վրա: Այդ երկու գործընթացներն ընթանում են առանձին, բայց դրանք իրարից ամբողջությամբ անջատելն անհնար է։ Դիվանագետը նաև ընդգծել է, որ Թուրքիան և Հայաստանը իրականում եռակողմ բանակցություններ են վարում միմյանց միջև, քանի որ Ադրբեջանն էլ է այդ գործընթացի մաս։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը