«Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը». Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և դրանում կնշվի՞ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, նշել է.
«Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին։
Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ կապում է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,-հավելել է Լավրովը։