Ամերիկացի գեներալը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հսկայական կորուստների և «մեծ» վտանգի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի գեներալ Բարրի Մաքքեֆրին նախազգուշացրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը ռազմաճակատում հսկայական կորուստներ են կրել և գտնվում են մեծ վտանգի տակ։ Նա իր գնահատականով կիսվել է MSNBC-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան ահռելի վնասներ է կրում և մեծ վտանգի տակ է»,- ասել է աղբյուրը։
Մաքքեֆրին կարծիք է հայտնել, որ Patriot զենիթահրթիռային համակարգերի մեկ մարտկոցը, որը ԱՄՆ-ը մտադիր է ուղարկել Ուկրաինա, չի փոխի իրերի վիճակը «տեղում», քանի որ ռուսական բանակը զգալիորեն գերազանցում է Ուկրաինայի զինված ուժերին ավիացիայի և հրետանու առումով։
Սպան կոչ է արել ուկրաինական զորքերին փոխանցել ԱՄՆ M1 Abrams հիմնական մարտական տանկերը և ATACMS ցամաքային հրթիռները՝ ուժերի հավասարակշռություն հաստատելու համար: