«Հայաստանի ամբողջ քաղաքականությունը ՀԿ-ների ձեռքում է. Բացահայտվել է արտաքին կառավարման սխեման»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ն գրում է, որ արևմտյան ՀԿ-ները ամուր ներթափանցել են Հայաստանի քաղաքական և հասարակական բոլոր ինստիտուտներ։ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծամասամբ արևմտյան հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունք է։ «Assistance» նախագծա-հետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ալեքսանդրովսկին է պատմել այն մասին, թե ինչպես են աշխատում մանիպուլյացիոն տեխնոլոգիաները և ինչ արդյունքների են նրանք հասել Հայաստանում։ Նրա խոսքերով Արևմուտքը Հայաստանում ակտիվորեն կիրառում է «պատրանքային հասարակություն» կոչվող տեխնոլոգիան։
Խոսքը ռեցիպիենտ երկրում մշակութային և սոցիալական ծածկագրերը փոխելու համար սոցիալական հաստատությունների իմաստային գերակայության մոդելի ստեղծման մասին է։ Միևնույն ժամանակ այդ այդ ամենի հիմնական գործիքակազմը ազդեցության տարբեր գործակալներն են ի դեմս ՀԿ-ների, իրավապաշտպանների և նմանատիպ այլ կազմակերպությունների: «Նրանց հիմնական խնդիրը պահանջվող թիրախին համակարգված հարված հասցնելն է, արագ և աննկատ դրա շուրջը սերտաճելը, այնուհետև առանձնանալը և նորից ցրվելն է՝ միաժամանակ պատրաստ լինելով վերամիավորվել նոր հարվածի համար», - բացատրել է փորձագետը։
Ալեքսանդր Ալեքսանդրովսկին նաև հավելել է, որ Արևմուտքի ղեկավարությամբ Հայաստանում ներքաղաքական, պետական ինստիտուտների և հասարակական հատվածի ձևավորման գործընթացը գրեթե ավարտված է։ Այժմ ընթանում է արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացը, և դրան ակտիվորեն մասնակցում են ինչպես այն ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվիստները, որոնք լայնորեն ներկայացված են ՀՀ կառավարության մարմիններում, այնպես էլ ոչ պետական հատվածներում գտնվող ՀԿ–ների ներկայացուցիչները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը