Բլինքենը կայցելի Հայաստան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մինչև տարեվերջ տարածաշրջանային այց է կատարելու։
1or.am-ի տեղեկություններով, պետքարտուղարը լինելու է Հայաստանում, Ադրբեջանում, կայցելի նաև Վրաստան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այցը կապված է Հարավային Կովկասում իրավիճակի սրման հետ, պետքարտուղարը նաև ցանկանում է անձամբ հասցնել ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը հակամարտող կողմերին։
Երևանում նա Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ կբացատրի արևմտյան տարբերակների անխուսափելիությունը։
Մանե Մսրյան