ՌԴ-ում մոբիլիզացված 300.000 քաղաքացիների կեսը հատուկ գործողության գոտում է. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում մոբիլիզացված 300.000-ից կեսը հատուկ գործողության գոտում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
«77 հազարը գտնվում են մարտական ստորաբաժանումներում, իսկ մնացածը երկրորդ կամ երրորդ գծում են։
Եվս 150.000 մոբիլիզացված դեռևս գտնվում է զորավարժարաններում և ուսումնական կենտրոններում։
Ներկա պայմաններում լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսելն ուղղակի իմաստ չունի»,- ասել է Պուտինը։