Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն ինչ պայմանով կքննարկի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական միջազգային ֆորումի հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է քննարկել Ուկրաինայում խաղաղության լուրջ առաջարկը, եթե Ուկրաինան հաշվի առնի ռուսական շահերը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական պահանջները։
«Եթե հիմա լուրջ առաջարկ լինի, թե ինչպես կարելի է դադարեցնել այս հակամարտությունը՝ կատարելով մեր բացարձակապես օրինական պահանջները, իհարկե մենք պատրաստ կլինենք խոսել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։