Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են նորանոր սպառնալիքներ տալ Հայաստանի հասցեին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիան և Ադրբեջանը շարունակում են նորանոր սպառնալիքներ տալ Հայաստանի հասցեին։ Ադրբեջանում այս օրերին անցկացվում է «Եղբայրական բռունցք» զորավարժությունները, որին հետևելու համար Բաքու են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որտեղ էլ հերթական անգամ հնչեցրել է «խաղաղության» թուրքական ընկալումը։
«Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայկրական երկրներին»,- ասել է նա՝ դիմելով զորավարժությունների մասնակիցներին։ Իր ելույթում Հուլուսի Աքարը սպառնալիքներ է հնչեցրել ինչպես Հունաստանի, Իրանի, այնպես էլ Հայաստանի հասցեին, նաև հաստատել է Անկարայի մասնակցությունը Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
«Միջազգային հանրությունը ականատես եղավ մեր միասնականությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Հուլուսի Աքարը, նաև հայտարարել, թե հույս ունեն, որ Հայաստանը անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը, իսկ խաղաղության ձեռք ասելով՝ Հուլուսի Աքարը բոլորովին այլ բաներ ի նկատի ունի, քան կարծում է Հայաստանի գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։
Աքքարը բառացի սպառնացել է. «Եթե չտրամադրեք Զանգեզուրի միջանցքը, ձեր վրա կզգաք մեր եղբայրական բռունցքը»։ Ըստ էության, սա նոր և ավելի լայնածավալ պատերազմ սկսելու սպառնալիք է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և վկայում է, որ խաղաղության դարաշրջանը, որ հռչակել էր Նիկոլ Փաշինյանը պարզապես ձախողվել է և Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր և ավելի խոշոր ռազմական ագրեսիայի դեմ լիովին անպատրաստ։
Ռուսաստանն առանձնապես ջանքեր չի գործադրում իր գործընկերոջը վտանգներից զերծ պահելու համար, Իրանն էլ զբաղված է սեփական անվտանգության հարցերով։ Անբավարար վարք է դրսևորում նաև արևմուտքը, և, ըստ էության, Հայաստանը հերթական անգամ կանգնել է ցեղասպանութան վտանգի առջև, փոխարենը տոնածառի լույսերն են վառում և Եվրատեսիլ նշում։
Աննա Նադոյան