«Աստված տա, Հայաստանը խոհեմություն ցուցաբերի»․ Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում հույս ունեն, որ Հայաստանը չի ընդդիմանա իր տարածքով անցնող տրանսպորտային ուղիների վերաբացմանը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է այսօր Ստամբուլում։
«Աստված տա, Հայաստանը ևս խոհեմություն կցուցաբերի և կօգտվի այն տրանսպորտային ուղիներից, որոնք անցնելու են նաև իր տարածքով», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Այսօրվա ելույթում Չավուշօղլուն մեկ անգամ ևս խոսել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ պնդելով, որ Բաքուն հարցը լուծել է սեփական ուժերով։
«Մենք տեսանք, որ Ղարաբաղի հարցը սառեցված հակամարտություն չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ լուծել այն, Ադրբեջանն ինքը լուծեց այդ հարցը», - ասել է նա։