Բայրամովը մանդատի խախտում է համարել Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին։
«Առանց կոնսենսուսի՝ «կարիքների գնահատման առաքելություն» Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։
ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ նախագահությունը և քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը»,- ասել է նա։