Երևան է այցելել Ֆիլիպ Ռիքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը դեկտեմբերի 1-4-ը կգտնվի Երևանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: