Վանաձորում Քրեական հետախուզության բաժանմունքի պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 13-ին,, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00- ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում «Opel Astra» մակնիշի 34 MM 355 hամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ Գրետա Հարությունյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Վանաձորի ոստիկանության աշխատակիցներն ու Վանաձորի հրշեջ-փրկարարները։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը Արմեն Դերձյանն է, ով աշխատում է Ոստիկանության Տարոնի բաժնում, որպես քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ Գ ․Շամշյանի տեղեկություններով` քրեական գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն, քանի որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ու վարորդը եղել է քրեականի պետը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ այստեղ