Արցախում առաջիկայում նոր կառավարության կազմ է ձևավորվելու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում առաջիկայում նոր կառավարության կազմ է ձևավորվելու։
Այս մասին երեկ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումնյանը, որը մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո լքում է իր պաշտոնը։
«Արցախում Կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի»,- նշել է Խանումյանը։
Նա, շեշտելով, որ Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է, բոլորին աջակցության կոչ է արել։ «Արցախի Կառավարության ձախողումը անկախ կազմից կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար»,- ասել է Խանումյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանին համատեղ աշխատանքի համար։ Պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանի մասին որևէ բառ Խանումյանը չի նշել, ինչը փաստում է, որ հենց Ռուբեն Վարդանյանն է , որ չի ցանկացել աշխատել Հայկ Խանումյանի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական անփութության համար։
Պատերազմից հետո Արցախի իրավաբաները սկսեցին քննել, թե արդյոք նրա ղեկավարած գերատեսչությունը պատշաճ է վերահսկել տուն ու տեղ կորցրած անօթևաններին ժամանակավոր կացարաններ տրամադրելու, նրանց սնունդ մատակարարելու գործընթացներում։
Խանումյանի մի շարք մտերիմներ ձերբակալվել էին, իսկ նրան Արցախի իրավապահները կասկածում են շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառելու մեջ։ Գործը հսկող դատախազը պնդում էր, թե նախարարը չի կատարել իր պարտականությունները։ Եվ այժմ լիովին տրամաբանական է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը բնավ էլ չի ցանկացել աշխատել Հայկ Խանումյանի հետ։
«Խանումյանը որպես նախարար անհրժեշտ հետևողականություն չի դրսևորել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերովև նշված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները»,- ասել էր գործը հսկող դատախազ Ալիկ Ստեփանյանը։
Ըստ ամենայնի, տևական ժամանակ հետո պաշտոնից ազատվելուց հետո Խանումյանի դեմ քրեական գործի քննությունը կշարունակվի ավելի լայն թափով։
Վարդան Մակարյան