Մակրոնն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հետ քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ելիսեյան պալատից հաղորդում են, որ Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը և ընդգծել քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Մակրոնը նաև ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող դերն Ադրբեջանի հետ սահմանին։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։