Էդուարդ Բագրինցև. Ես հայ եմ և ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում ներկայացնելով իմ երկիրը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐOdds.kz-ն գրում է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա նախկին կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու իր որոշման մասին։ Նա նշել է, որ թիմի հաջորդ ընկերական խաղերում խաղադաշտ դուրս չի գա Հայաստանի հավաքականի կազմում։
«Ես նստեցի, մտածեցի այդ մասին և եկա այն եզրակացության, որ դա ավելի լավ կլինի ինձ համար: Ես հայ եմ և ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում ներկայացնելով իմ երկիրը։ Հայաստանի ֆեդերացիայից ասացին, որ ես տաղանդավոր խաղացող եմ, և ցանկանում են ինձ տեսնել Հայաստանի հավաքականում։ Ես երազում էի խաղալ Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում, բայց, ավաղ, նա ավարտել է իր կարիերան հավաքականում։ Չեմ ասի, որ դա մեծ խնդիր է, բայց ես վշտացած եմ: Ամեն դեպքում, ազգային հավաքականում շատ լավ խաղացողներ կան, ուստի ես ընտրեցի այն։ Դեռ չեմ հասցրել ստանալ փաստաթղթերս՝ քաղաքացիություն և անձնագիրս, ուստի այս անգամ չեմ մասնակցի ազգային հավաքականի ընկերական խաղերին, այլ կհրավիրվեմ հաջորդ հավաքին»,- Բագրինցև-ի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը, ով նախկինում հանդես էր եկել Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում, որոշել է Հայաստանի քաղաքացիություն ստանալ և հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում։ Ակումբային մակարդակում Բագրինցևը ներկայումս պաշտպանում է սլովակական «Դուբնիցա» ակումբի գույները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը