Հնդկական ընկերությունը 155 մլն դոլարի չափով 155 մմ ինքնագնաց հրետանային կայանքներ կմատակարարի Հայաստանին. Business Standard
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկական Bharat Forge ընկերությունը 155 մլն դոլարի չափով 155 մմ ինքնագնաց հրետանային կայանքներ կմատակարարի Հայաստանին, գրում է Business Standard-ը։
Bharat Forge-ը չի հայտարարել ո՛չ գնորդ երկրի անունը, ո՛չ էլ արտահանվող զենքի տեսակը, սակայն պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել են, որ գնորդ երկիրը Հայաստանն է, իսկ պատվերը բաղկացած է 155 մմ 39 տրամաչափի հաուբիցիցից, որը շարժունակությունն ապահովելու համար տեղադրվում է բեռնատարների վրա։
Այս պատվերը զգալի ազդեցություն կունենա ընդհանուր պաշտպանական արտահանման աճի վրա։