ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը. ԶԼՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը, բանակցությունները կարող են տեղի ունենալ շուտով, հնարավոր է, որ նոյեմբերին, ՌԻԱ Նովոստիին ասել է խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում նշվում է Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար։ Կարեւոր են նաեւ երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։
«Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։