ՔՊ-ում նեղացել են համաժողովի արդյունքներից․ Լուրջ հակասություն է հասունանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ օրեր առաջ տեղի ունեցած համաժողովը բավականին հետաքրքիր շերտեր է բացահայտում Հայաստանի իշխանության ներսում տեղի ունեցող խորքային գործընթացների վերաբերյալ։
Փաստն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, «Քաղպայմանագիրը» ոչ միայն հզորացել, այլ նաև զգալի լուրջ ռեսուրսներ է ձեռք բերել, որով կարողանում է օգտագործել սեփական քաղաքականությունը Հայստանում տանելու ուղղությամբ։
Ստեղծվելով 2015 թվականին, «Քաղպայմանագրի» վարչությունում մշտապես եղել են անձինք, որոնք համարվում են այսպես կոչված հին ՔՊ-ական գվարդիա։ Մինչ օրեր առաջ տեղի ունեցած համաժողովը, վարչության 21 հոգանոց կազմում բացառապես այն անձինք էին, որոնք գրեթե 7 տարի այդ կուսակցության անդամ են։ 15 հոգանոց նոր վարչության կազմում 6 –ը կուսակցության նորեկներ են, երբեմն նաև ճամբարափոխներ, իսկ նրանցից մեկն էլ՝ Սասուն Միքայելյանը, ժամանակին թեև զբաղեցրել է «Քաղաքցիական պայմանագիրի» վարչության նախագահի պաշտոնը, սակայն տևական ժամանակ խզել է իր կապերը իշխող ուժի հետ, կուսակցվության երրորդ վարչությունում ընդգրկված չէր և միայն տակավին վերջերս է վերադարձել «հայրենի» կուսակցության գիրկը։
Նորեկներով իրեն շրջապատելու Փաշինյանի այս ձգտումը, մեր տեղեկություններով, բավականին ծանր և լուրջ խմորումներ է առաջացրել ՔՊ կազմում։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են փաշինյանի մերձավոր զինակիցները, իսկ այժմ էլ բավական լուրջ պաշտոններ են զբաղեցնում, նեղացել են սեփական կուսակցությունից և բոլոր առիթներով այդ մասին արտահայտվում են։
Ընդսմին, նույնիսկ մամուլի միջոցով սեփական կուսակցության վերաբերյալ արտահոսքեր իրականացնելով։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, վարչության նախկին անդամներ Արման Բոշյանն ու Սիփան Փաշինյանը, ԱԻՆ նախարար Ամեն Փամբուխչյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզապես անտրամաբանական ցածր քվեներ են ստացել և դուրս մնացել վարչությունից։
Փոխարենն անցել են մարդիկ, որոնք բացարձակապես ոչ մի հետագիծ չունեն կուսակցության կայացման գործում և պատեհապաշտի պես ՔՊ-ում հայտնվել են միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ ՔՊ-ում վստահ են, որ վարչության այս ընտրություններն իրականացվել են Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողությամբ, նրա իսկ հրահանգով և ինքն է ցանկացել իրեն շրջապատել նման մարդկանցով, որոնք որևէ կերպ չեն կարողանա հակադրվել իրենց «առաջնորդի» կամքին։ Ինչ որ է, ՔՊ-ում բավականին լուրջ խմորումներ են սպասվում, որոնք կարող են ընդհուպ մինչև պառակտման հանգեցնել։
Տաթև Հախնազարյան