Իրանին թուլացնելու նպատակով կրկին ակտիվացնում են «Հարավային Ադրբեջանի» խնդիրը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը(ANRO) դիմել է ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարելով, որ իրենք ադրբեջանցի են և ոչ`իրանցի։
ANRO–ի մամուլի խոսնակ Բաբեկ Չելեբիանլըն հայտարարել է, որ «Հարավային Ադրբեջանի բնակիչները համարում են, որ իրենք Իրանի մաս չեն և մեղադրում են իրանական ռեժիմին հետապնդումների ու խտրականության մեջ»։ANRO–ի ներկայացուցիչը Թրամփին բողոքել է իրանական ռեժիմից, որն «իրականացնում է արաբաֆոբիայի, հակաթյուրքիզմի քաղաքականություն»։
ANRO–ն ստեղծվել է 2006թ.–ին։
Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անջատողականությունը նոր երևույթ չէ և Իրանի արտաքին հակառակորդներն ու աշխարհաքաղաքական մրցակիցները շատ հաճախ են փորձում օգտագործել Իրանի ազգային–էթնիկ, կրոնական բազմազանությունն`այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և Իրանը մի քանի մասերի բաժանելու նպատակով։
Տարբեր ուժեր`Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան փորձել են իրենց հատուկ ծառայությունների միջոցով աջակցել քրդական, արաբական, ադրբեջանական անջատողականությանը`դրանով թուլացնելով Իրանին ու փորձել շեղել Թեհրանի ուշադրությունը Իսրայելից, Սաուդյան Արաբիայի շիաների խնդիրներից դեպի ներքին խնդիրներ`ստեղծել ներքին «թեժ կետեր», ինչն էլ, ըստ հակաիրանական կոալիացիայի`ԱՄՆ–ը, Իսրայել, Ծոցի երկրներ, Թուրքիա, ռազմավարության պետք է էթնիկ–կրոնական սահմաններով կազմաքանդեր Իրանն ու այն վերածել յուրօրինակ «Իրաքի»։
Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իրանը շատ խիստ ու կտրուկ է արձագանքում այդպիսի երևույթների`տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները անպատասխան չեն մնում։ Այս կազմակերպության` ANRO, Թրամփին ուղղված «մեսիջները» խոսում են այն մասին, որ Թրամփի նոր «հակաիրանական» և խիստ իսրայելամետ դիրքորոշումը փորձում են օգտագործել ԱՄՆ–ից ֆինանսական,հետագայում նաև ռազմա–քաղաքական աջակցություն ստանալու համար։
Այսպիսի կազմակերպություններին կարող է ոչ բացահայտ աջակցություն ցույց տալ նաև Ադրբեջանը`ոչ իշխանությունների, այլ այսպես կոչված ազգային ճակատների ու ազգայնական շրջանակների շուրթերով։
«Հարավային Ադրբեջանում» կամ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտագնության ու պետականությանը։ Իրանից «կտրվելու» և թուրքերով նաև հարավից`Մեղրիից այս կողմ, շրջապատվելու դեպքում ՀՀ–ը հայտնվում է լիակատար բլոկադայի մեջ`չմոռանանք, որ Վրաստանում , ՀՀ–ին սահմանակից Քվեմո–Քարթլիում էլ կոմպակտ բնակվում են ադրբեջանցիները`հենց այդ շրջաններով են անցնում ՀՀ–ը արտաքին աշխարհի հետ կապող ենթակառուցվածքները։
Այդ պատճառով, Երևանի համար Իրանի տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր պետք է լինի, ինչքան ՀՀ–ի տարածքային ամբողջականությունն ու այդպիսի կազմակերպությունների հայտարարությունների դատապարտումը նույնպես դրականորեն կազդի հայ–իրանական հարաբերությունների ու ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու տեսլականի վրա։