«Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը նողկանք է հայտնել Ադրբեջանի դեսպանին հայ ռազմագերիների մահապատժի տեսագրության կապակցությամբ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐInfoteka24.ru–ն գրում է, որ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Բաստիան Հոքստրան պատասխանել է Ja21 կուսակցության պատգամավոր, քաղաքական խոսնակ Դիրկ Յան Էփինկի հարցերին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։
Հոքստրան նշել է, որ Նիդեռլանդները մտադիր է հնարավորինս շուտ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Արտգործնախարարը վերահաստատել է Նիդեռլանդների կառավարության հավատարմությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների անկախ հետաքննության, ինչպես նաև խաղաղության ջանքերը խթանելու իր կոչերին: Դրա գաղափարը անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումն է։ Հոքստրան ասել է, որ Ադրբեջանը ոչ ուղղակի, ոչ անուղղակի աջակցություն չի ստանում Նիդեռլանդներից, և Նիդեռլանդները ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հարցում առաջնային է համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդեռլանդները տարբեր ձևաչափերով աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Նախարարը մանրամասնել է, որ Ադրբեջանը Նիդեռլանդների հիմնական առևտրային գործընկերը չէ։ Առևտրի ծավալներով այն զբաղեցնում է ընդամենը 94-րդ տեղը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ժամանակ հայ գերիների սպանության տեսագրությանը, նախարարը նշել է, որ «Նիդեռլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ինքը նողկանք է հայտնել այդ տեսանյութի առնչությամբ և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել և հրապարակել դրա արդյունքներից։ Միաժամանակ, այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ըստ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի, չի նպաստի խաղաղության հաստատմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը