Ռուբեն Վարդանյանը երկու օրից կնշանակվի Արցախի պետնախարար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախ տեղափոխված ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 20-ին կնշանակվի Արցախի պետնախարարի պաշտոնում։
Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն վերջնականապես որոշում է կայացվել, Վարդանյանն էլ համաձայնվել է աշխատել Արցախի գործադիրի և քաղաքական կուսակցությունների հետ։ Տակավին երկու օր առաջ Ռուբեն Վարդանյանը նշել էր, թե Արցախի նախագահի հետ պայմանավորվել են մինչև ամսվա վերջ լուծել հարցերը և վերջնական որոշում կայացնել։
Արցախի գործող պետնախարար Արտակ բեգլարյանի հարցը դեռ որոշված չէ, ըստ ամենայնի, նրան կնշանակեն նոր ստեղծվելիք Հանրային խորհրդի նախագահ։
Նինա Սարգսյան