Ծառուկյանի ելույթը զերծ էր պոպուլիզմի տարրերից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱշոտ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նախընտրական այս ժամանակահատվածում,երբ միանգամայն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված` քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրը դառնում է ժողովրդի կողմից ճիշտ ընկալվելն ու հանրության վստահությունը շահելը,հաճախ կարող ես ունկնդիր դառնալ պոպուլիստական ելույթների, որոնք,ըստ էության,իրենց խորքում ոչինչ չեն պարունակում,զերծ են բովանդակային մասից:
Փետրվարի 10-ի Գագիկ Ծառուկյանի ելույթը,որ,անշուշտ, դեռևս պետք է ըստ արժանվույնս վերլուծել ու հասկանալ դրանում ամփոփված խորքային մեսիջները, վերը նշվածի ճիշտ հակառակն էր.այն կատարելապես զերծ էր պոպուլիզմի կամ ամբոխահաճության նույնիսկ ամենաաննշան տարրից:
Ծառուկյանի ելույթն,ըստ էության,համառոտ անդրադարձ էր ժողվրդին հուզող ամենակարևոր խնդիրներին, ու, որ չափազանց կարևոր է, իր մեջ պարունակում էր նաև նույն այդ խնդիրների լուծման բանալիները: Խոստովանենք, որ ոչ հաճախ,իսկ ավելի ճիտ` հազվադեպ կարելի է լսել ելույթներ,որոնք, բացի հանրության վրա այսրոպեական տպավորություն թողնելուց,ուրիշ ոչնչի կոչված չեն:
Վստահաբար,եթե միայն Ծառուկյանի ելույթում հնչած բանաձևերն ու միջոցառումները կյանքի կոչվեն` լուծում տալու կենսական խնդիրներին, Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում կարող է դուրս գալ լճացած վիճկից:
Ասել կուզի` իր կարճ ելույթով բանախոսը տվեց այնպիսի հարցերի պատասխաններ,որոնց լուծման մեխանիզմների մասին շատերն անգամ չէին էլ կռահում. ելույթն այդ կրում էր ոչ թե հռետորական բնույթ,այլ միանգամայն գործնական,ինչն,անկակսած, չի կարելի չողջունել: