Փաշինյանը շարունակում է հակառուսական քայլերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱստանայում՝ Ադրբեջանի նախագահի ՝ Իլհամ Ալիևի ռուսական ռևերանսների ֆոնին չափազանց ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։
Նիկոլ Փաշինյանն իր թվիթերում հայտնել է, թե Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանզատման և սահմանին անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։ Նշենք, որ հայկական ու ադրբեջանական կողմերից հանձնաժողով գլխավորում են փոխվարչապետերը, որոնք մինչ օրս հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի միջնորդությամբ և հիմնականում Ռուսաստանում։
Այս պարագայում սահմանազաման և սահմանի անվանգության հարցերով հանձնաժողովի նիստը Բրյուսելում կազմակերպելու առաջարկ անելով՝ Փաշինյանը հերթական հակառուսական քայլն է անում։
Ի դեպ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ էլ, այսօր Լյուքսեմբուրգում հանդիպում կանցկացնեն Եվրամիության 27 երկրների արտգործ նախարարները, որոնք կհաստատեն Ադրբեջանի հետ սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը։ Բրյուսելում Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, թե առաջին փուլում կտեղակայվեն մոտ 400 դիտորդներ, իսկ առաջին դիտորդները հայ-ադրբեջանական սահման կուղարկվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։
Եվրամիությունը ակտիվացնում է իր ջանքերը և փորձում ներխուժել, մխրճվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթաց, ինչին նշենք, չափազանց խանդով և նյարդային է արձագանքում Մոսկվան։ Թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ անվանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չափազանց նյարդային հայարարություններ են արել ոչ միայն Մակրոնի վերջին հակառուսական արահայությունների վերաբերյալ, այլ նաև քննադաել են եվրամիության ՝ կարգավորման գորնթացին ակիվորեն միջամտելու փորձերի շուրջ։
Ըստ էության Հարավային Կովկասի համար պայքար սրվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ օգտվելով Ուկրաինայում Ռուսաստանի լրջագույն խնդիրներից Արևմուտքը փորձում է փաթեթով զավթել Հարավային Կովկասը, հեռացնել ռուսներին տարածաշրջանից և իր սեփական ազդեցությունը տարածել ։
Ռուսական կողմը որքան էլ թուլացած լինի, չափազանց նյարդային և կոշտ է արձագանքելու, ընդհուպ մինչև Հայաստանում մեկ գիշերում արևմտամետի վերաված՝ փաշինյանական իշանությանը հեռացնելու միջոցով։
Աննա Նադոյան