«Ռուսաստանը և նախկին ԽՍՀՄ երկրները. Անդրկովկաս և Թուրքեստան՝ երկրորդ և երրորդ ճակատներ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRegnum.ru–ն գրում է, որ Մոդեստ Կոլերովը՝ regnum–ի գլխավոր խմբագիրը, թեզիսներ է ներկայացրել:
- Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանների վրա սրընթաց կերպով ձգտում է զրոյի։ Ղարաբաղում և Ղազախստանում այդ ազդեցության գագաթնակետերը արագ անցել են և արդեն անցյալում են։
- Այդ տարածաշրջանների երկրների կողմից Ռուսաստանի ռեսուրսների (ներառյալ տարանցիկ, շուկայական, անվտանգություն) շահագործումը մնում է շատ բարձր։ Այդ երկրներն այլընտրանքներ չունեն Ռուսաստանի ռեսուրսներին։
- Որոշված է Ռուսաստանի ստվերում գտնվող այդ տարածաշրջանների աշխարհաքաղաքական ճակատագիրը։ Այն գնալով կտեղափոխվի Թուրքիայի, Իրանի և Չինաստանի ազդեցության գոտի։ Արևմուտքի հետ նրանց սիրախաղը կեղծ է և ապարդյուն:
- Այդ տարածաշրջանների երկրների բացահայտ պահանջատիրությունն ու ամբարտավանությունը Ռուսաստանի նկատմամբ նրանց ոչ ադեկվատության և մոտալուտ քաղաքական մահվան հիմնական նշաններն է։
- Այդ տարածաշրջանների երկրների քաղաքական մահը անմիջապես կանդրադառնա նրանց ժողովրդագրական ամայացումների վրա (Վրաստան, Հայաստան, Ղրղզստան), կլինի աֆղանական գործոնի ներթափանցում, և թուրքեստանական ահաբեկչության տարածում դեպի Ռուսաստան։
- Հենց որ իրավիճակը նախկին Ուկրաինական ԽՍՀ–ում թույլ տա Ռուսաստանը ստիպված կլինի այդ տարածաշրջաններից արմատապես պարսպապատվել նոր «երկաթե վարագույրով», հակառակ դեպքում Ռուսաստանին նրանցից սպասվում է երկրորդ ու երրորդ ճակատների բացում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը