2025 թվականը հռչակել միասնականության տարի՝ նացիզմի դեմ պայքարում. Պուտինի առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 2025 թվականը ԱՊՀ-ում հայտարարել նացիզմի դեմ պայքարի տարի, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տարի:
Նա նման նախաձեռնություն է հանդես բերել Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հանդիպման ժամանակ, հայտնել է Ura.ru-ն:
Պուտինի խոսքով, այդ կերպ ԱՊՀ-ի երկրները նացիզմի դեմ պայքարում պատմական ճշմարտությունը պաշտպանելու կոչ կուղարկեն աշխարհին: