ՌԴ-ն ուշադրություն է դարձնում ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձություններին. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում հայտարարել է, որ ԱՊՀ գծով գործընկերները մտահոգված են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացմամբ, սակայն դա չի ազդում երկրների միջև հարաբերությունների խորության վրա։
Նա նաև հավելել է, որ ԱՊՀ երկրների շփման ձևաչափերը պահանջված են, և այդ առումով ոչինչ չի փոխվել։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձություններին, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև տեղի ունեցող իրադարձություններին։