Մասկը չի ներկայացնում ԱՄՆ իշխանություններին Ուկրաինայի կարգավորման շուրջ քննարկումներում. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում ասել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը չի ներկայացնում ԱՄՆ իշխանություններին, երբ խոսում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես թույլ կտամ պարոն Մասկին խոսել իր բանակցությունների մասին: Ակնհայտ է, որ նա չի ներկայացնում Միացյալ Նահանգների կառավարությունը այս բանակցություններում»,- ասել է նա՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին։
Քիրբին ընդգծել է, որ Զելենսկին ինքը պետք է որոշի, թե երբ է հարմար պահը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, և Վաշինգտոնը չի պատրաստվում դա «թելադրել» նրան։