Ինչի մասին է Էրդողանը ցանկանում խոսել Պուտինի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ խոսել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Անկարայի միջնորդության հեռանկարների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքական պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի խոսքով՝ քաղաքական գործիչը ցանկանում է այդ հարցը բարձրացնել ՌԴ նախագահի հետ Աստանայում կայանալիք առաջիկա բանակցությունների շրջանակներում։
«Էրդողանը Պուտինի հետ կքննարկի մեր հեռանկարները, այն քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել [Ուկրաինայում] հրադադարի հասնելու համար»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Քալինը, Ուկրաինայի տարածքում համապատասխան ռեժիմի հաստատման հարցը բարդ է։ Նա նաեւ հավելել է, որ այս թեման բազմաթիվ «որոգայթներ ու ծուղակներ» է պարունակում։