Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում. Իրանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասի միջազգային եւ աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում, եւ չպետք է տեղի ունենան փոփոխություններ, որոնք հակասում են Իսլամական Հանրապետության շահերին։ Սա մեր պաշտոնական եւ թափանցիկ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը եւ կարծում է, որ լավագույն ճանապարհը դիվանագիտությունն ու բանակցություններն են։
Խոսելով Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության մասին՝ Քանանին նշել է, որ այն բացվել է՝ ելնելով երկու երկրների միջեւ պայմանավորվածություններից եւ ընդհանուր շահերից։ Նա հիշեցրել է, որ գլխավոր հյուպատոսը նշանակվել է երկու շաբաթ առաջ եւ արդեն սկսել է աշխատանքը։