Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները. WP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրին։
Նշվում է, որ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը հրապարակմանը պատմել է միջադեպին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության մասին, թեև այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։
«Կիևը ձեռնպահ մնաց դրա պատասխանատվությունը ստանձնելուց, նույնիսկ երբ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղրում էին Մոսկվային: Ուկրաինայի կառավարությունը Twitter-ում գրել է՝ «ցավոտ այրվածք», գրում է թերթը։
Նշենք, որ նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը միայն «սկիզբն է», քանի որ «անօրինական» ամեն ինչ պետք է ոչնչացվի, և «այն ամենն, ինչ ռուսական օկուպացիա է, պետք է դուրս վտարվի»։