ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների դեմ, որոնք եվրոպական ապրանքներ են արտահանում Ռուսաստան. Միցոտակիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների դեմ, որոնք եվրոպական ապրանքներ են արտահանում Ռուսաստան։
Այս մասին ERT NEWS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Պատժամիջոցների ութերորդ փաթեթի հիման վրա, որոնք արդեն հաստատվել են Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի կողմից, առաջին անգամ հնարավոր է պատժամիջոցներ սահմանել թուրքական սուբյեկտների և ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր, ինչպես համարվում է, խախտում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Թուրքիայի տարածքով եվրոպական ապրանքներ արտահանելով Ռուսաստան»,- ասել է Միցոտակիսը։