Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր, նախկին ԽՍՀՄ՝ Բրեժնևյան սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին՝ կազմակերպել խաղաղության գագաթնաժողով։

1926 –ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 –ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1937– ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվելյանը։

1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1954 – ծնվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:

2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007- Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը, բեմից իջնելով դահլիճ, ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն այնքան է զարգացել, որ ուղիղ եթերը անմիջապես ընդհատվել է:

2011-Երևանը երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել` բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:

2013 - վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի` որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:

2016-Առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։

2017-Կապանի օդանավակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

2019-Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը հերքել է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել էր թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության։

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3761մ․թ․ա․ - ըստ հուդայիզմի՝ սա աշխարհի ստեղծման օրն է, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մ․թ․ա.- ըստ մակեդոնական օրացույցի՝ այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ․թ․ա․ 64 թվականը։

1571– Հոնիական ծովում տեղ է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տոնել Օսմանյան կայսրության նկատմամբ։

1604-վրացական թագաժառանգ Գեորգիի բանակը և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակը Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1737 —կանադական Սենտ-Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։

1793 —ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել են ավելի քան 30 ֆրանսիական թագավորներ, ինչպես նաև, ըստ լեգենդի, 5-րդ դարում դրանով օծվել է ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։

1806 —Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը՝ կոպիրովկան։

1826 —ԱՄՆ-ի Մասաչուսեթսում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849– վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 —Վիենայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 –ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1903 —կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։

1905 —Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։

1920 —առաջին անգամ 100 կանանց են ընդունել Օքսֆորդի համալսարան։

1944 —ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնություն են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված Ազգերի Կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին:

1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։

1971 - Օմանը անդամագրվել է ՄԱԿ-ին։

1977 —ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան սահմանադրությունը։

1987 - սինկխերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։

1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը:

1993 —Ռուսաստանում № 1-ին պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996- եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։

1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար։

2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное