Բայդենը հնարավոր է համարել Պուտինի հետ հանդիպումը G20-ի կամ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը G20-ի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջիկա գագաթնաժողովներին՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Կտեսնենք»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Պուտինը չի կարող ԱՄՆ-ին վախեցնել խոսքերով ու սպառնալիքներով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային եւ զենք կմատակարարի նրան։ Վաշինգտոնը շուտով Ուկրաինայի իշխանություններին 13 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կտրամադրի։
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի կողմից նոր տարածքների բռնակցումը։