Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվում է հրատապ որոշումներ կայացնել փոխգործակցության հարցում. Միշուստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանին և Ադրբեջանին հաջողվում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների պայմաններում հրատապ որոշումներ կայացնել փոխգործակցության զարգացման հարցում, և այդ քայլերը արդյունքներ են տալիս՝ նախ և առաջ առևտրա-տնտեսական համագործակցության ոլորտում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ադրբեջանցի պաշտոնակցի հետ Մոսկվայում՝ Կասպյան տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպմանը։
Միշուստինը նշել է, որ ռուսաստանյան ներդրումները Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ դոլարի։ Ռուսաստանի վարչապետի խոսքերովՙ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին փոխադարձ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև ավելացել է ավելի քան 11 տոկոսով և գերազանցել 2,2 միլիարդ դոլարը։
Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովն, իր հերթին, վստահեցրել է, որ Ռուսաստանը միշտ եղել և մնում է Ադրբեջանի կարևոր քաղաքական ու տնտեսական գործընկերը, և Բաքուն առաջնային նշանակություն կտա Մոսկվայի հետ աշխատանքին։ «Ռուսաստանի Դաշնությունը միշտ եղել և մնում է մեր քաղաքական ու տնտեսական գործընկերը, որի հետ գործունեության և աշխատանքին՝ մեր նախագահի գլխավորությամբ, հետագայում էլ կհատկացնենք առաջնային վերաբերմունք»,- ընդգծել է Ասադովը: