Ռուսական KUB-BLA կամիկաձե անօդաչուները, որոնք կարող են հարձակվել երամի մեջ, նոր կիրառություն են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆIxbt.com-ը գրում է, որ «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինը հայտնել է, որ KUB-BLA անօդաչու թռչող սարքերը կարող են տեղադրվել նավակների և նավերի վրա հատուկ առաջադրանքներ կատարելու համար. «KUB ԱԹՍ-ների նշանակության զարգացումը դրանով չի ավարտվի։ Մեր փորձագետները տեսնում են այդ արտադրանքը հարմարեցնելու անհրաժեշտությունը արագընթաց դեսանտային նավերի և հատուկ նշանակության նավերի վրա շահագործման համար: Այդ աշխատանքն արդեն իրականացվում է նախաձեռնողական հիմունքներով։ Ծովային կիրառման հնարավորությունը կարող է իրականացվել հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի համար»։
Լեպինը մանրամասնել է, որ ռազմանավերի վրա տեղադրված նման անօդաչու սարքերը կօգտագործվեն որպես ազգային տարածքային ջրերի մոնիտորինգի և պաշտպանության արդյունավետ գործիք. «Բացի այդ, KUB-ների վրա հիմնված հարձակողական անօդաչու թռչող սարքերը ստացել են դրանց արտահանումը թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերը։ Այժմ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ի հետ մենք կկարողանանք այս ապրանքը ներկայացնել արտերկրում, որտեղ այս տեսակի զենքը լավ հեռանկարներ ունի»։
Վերջերս հայտնի է դարձել, որ ռուսական KUB հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք ունեն ցածր ռադարային և ակուստիկ տեսանելիություն, սովորել են հարվածել թիրախներին որպես անօդաչու թռչող սարքերի երամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը