Լեհաստանը և ԱՄՆ-ն բանակցում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագիրը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի վերահսկման քաղաքականության մի մասն է:
Լեհաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի շրջանակում՝ Ռուսաստանից եկող սպառնալիքների աճի կանխարգելման նպատակով:
Այդ մասին «Gazeta Polska»-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Նախևառաջ խնդիրն այն է, որ մենք չունենք միջուկային զենք: Ոչ մի հիմք չկա՝ ակնկալելու, թե Լեհաստանը մոտ ապագայում ձեռք կբերի միջուկային զենք: Միշտ էլ հնարավորություններ կան՝ մասնակցելու միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին: ԱՄՆ-ի ղեկավարներին առաջարկել ենք նման հնարավորություններ ստեղծելու շուրջ քննարկում ծավալել, և այդ թեման բաց է»,- հավելել է Դուդան: