Թուրքիան չի ընդունում չորս շրջանների միացումը Ռուսաստանին․ Թուրքիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չի ընդունում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների միացումը Ռուսաստանին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Դեռեւս 2014 թվականին որդեգրած դիրքորոշման համաձայն՝ մենք մերժում ենք Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնությանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ երկիրը դատապարտում է այդ որոշումը, քանի որ դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։