Ոստիկանությունը բերման է ենթարկել երթի մասնակիցներից մեկին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները բերման են ենթարկել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այսօրվա երթի մասնակիցներից մեկին:
Ցուցարարները Եվրամիության դեսպանատանը իրենց նամակը հանձնելուց հետո նույն երթուղով առաջ են շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ պիտի ավարտվեր այսօրվա միջոցառումը:
Քիչ առաջ, սակայն, «Նոր Հայաստան» ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը հայտարարել է, թե Անդրիաս Ղուկասյանն իրեն ասել է, որ բերման ենթարկված անձ կա, սակայն անուն, ազգանուն չգիտեն:
Այժմ նրանք Բաղրամյան պողոտայում են եւ որոշում են՝ այս պահին կրկին ետ վերադառնալ ԵՄ դեսպանատուն, մնալ այնքան ժամանակ մնալ, մինչեւ իրենց ընկերոջը ազատ չարձակեն:
Հիշեցնենք, այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքում ելույթների ավարտից հետո միջոցառման մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Հայաստանում Եվրամիության դեսպանատուն` նամակ հանձնելու:
Սակայն ոստիկանները պատ էին կազմել եւ չէին թողնում նրանց երթով շարժվել` նշելով, որ երթն արտոնված չէ:
Շուրջ 10 րոպե բանավիճելուց հետո հավաքի մասնակիցները երթով առաջ շարժվեցին: Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր, պարբերաբար քաշքշուկներ ինն տեղի ունենում ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ: