Հերիք է տարածքներ կորցնենք, ժամանակն է իսկական կռիվ մղել. Սոլովյովը քննադատել է Շոյգուին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը քննադատել է երկրի ռազմական ղեկավարությանը:
«Ամեն անգամ կարդում ես. ուկրաինացիները առաջ են եկել, այստեղ կամ այնտեղ են գտնվում: Արդյո՞ք ժամանակը չէ այդ հատվածներ ուղարկել հատուկ ստորաբաժանումների, կենտրոնացել հարվածները, օգտագործել օդային հետախուզության միջոցները: Ի՞նչ է տեղի ունենում», -վրդովված ասել է Սոլովյովը՝ մեկնաբանելով Լիմանի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ ուկրաինական զինուժը ներխուժման օպերացիա է իրականացնում:
«Հերիք է տարածքներ կորցնենք, հերի՛ք բնակավայրեր կորցնենք»,-նշել է լրագրողն ու կոչ արել «իսկական կռիվ մղել»: