Սպիտակ տան ցնցող հայտարարությունը. ԱՄՆ-ը խոստովանել է, որ նախապատրաստել է «գունավոր հեղափոխություններ» արտասահմանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTsargrad.tv-ն գրում է, որ ամերիկյան The New York Times թերթում հոդված է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից «ժողովրդավարության պաշտպանության» մասին: Թերթը վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներին, պատմել է ԱՄՆ-ի կողմից արտասահմանում «ժողովրդավարության ամրապնդման» մասին։ Միևնույն ժամանակ նշվում է այն պնդման մասին, որ ԱՄՆ-ն այլևս չի միջամտի այլ պետությունների ներքին գործերին և չի փորձի փոխել նրանց քաղաքական համակարգը։ Դրան, իհարկե, դժվար է հավատալ: Սակայն այս ամենում ամենակարևորն այն է, որ Վաշինգտոնը խոստովանել է իր մասնակցությունը արտերկրում «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման հարցում։ Միևնույն ժամանակ զգացվում է, որ Սպիտակ տունը չի պատրաստվում հրաժարվել իր գաղափարներից, քանի որ շատ շուտով ամերիկյան կողմը կանցկացնի «Ժողովրդավարության գագաթնաժողով», որի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ռեժիմները։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնականները նշել են, որ այդ մոտեցումը շեշտում է «ժողովրդավարական ճկունությունը», այլ ոչ թե նշանակում է «ժողովրդավարության խթանում»։
Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ Վաշինգտոնն ուղղակիորեն է կապված եղել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հետ, որից հետո հանրապետությունը գլխավորեց Նիկոլ Փաշինյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը