Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի սկզբանե բանն էր. ավելի ճիշտ՝ բանանը. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վստահորեն կասկածի տակ առավ 2017 թվականի հունվարի 20-ին «ԵԼՔ» դաշինքի համաժողովում իմ արած այն հայտարարությունը, թե կառավարությունը չի կարողանում կոտրել բանանի մենաշնորհը. «Բանանի մենաշնորհի խնդիր չկա»,- հունվարի 23-ին տարածած հաղորդագրության մեջ պնդել էր ՊԵԿ-ը:

Դեռ զարմանալիորեն պատրաստակամություն էր հայտնել բանանի շուկայի վերաբերյալ համատեղ քննություն իրականացնել. «Եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը»,- ասվում էր նույն հաղորդագրության մեջ:

Սա, իսկապես, գայթակղիչ առաջարկ էր, եւ բնականաբար՝ չէի կարող նման հնարավորությունը բաց թողնել: Համատեղ քննությունը, սակայն, անսպասելի կարճ տեւեց եւ ունեցավ խիստ կանխատեսելի արդյունք. ապացուցվեց ակնհայտը: Հայաստանում բանանի մենաշնորհին ոչինչ չի սպառնում:

մեծ աղմուկ, 0 արդյունք

2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն աղմկոտ հաղորդագրություն էր տարածել. «ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»:

Այս հաղորդագրությունը լայնորեն քննարկվեց մամուլում, քննարկումների ու բանավեճերի տեղիք տվեց եւ բնականաբար ՊԵԿ-ի հետ մեր համատեղ հետաքննության առաջին թեման հենց սա էր լինելու: Ինչի՞ հիման վրա էր, ուրեմն ՊԵԿ-ը նման հաղորդագրություն տարածել:

ՊԵԿ պաշտոնյաները ինձ բացատրեցին, որ 2016թ. նոյեմբերի 19-ին քաղաքացին դիմել է Պետական եկամուտների կոմիտե, եւ հայտարարել, որ այն բանից հետո, երբ ինքը 8 տոննա բանանը մտցրել է Հայաստան՝ ինչ-որ անձինք իրենց հետեւել են, ապա սպառնացել եւ պահանջել իրենց վաճառել ներկրված բանանի ողջ խմբաքանակը: Եւ բնականաբար, իմ հարցադրումը ՊԵԿ-ին հետեւյալն էր. ի՞նչ հետագա ընթացք է ստացել այդ գործը:

Այս կապակցությամբ ինձ տրամադրված տեղեկանքը ապշեցուցիչ տեղեկատվություն է պարունակում. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նյութերի նախապատրաստման ընթացքում վերցված բացատրությունների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Նշված որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից»:

Այսինքն՝ բանան ներկրողներին խոչընդոտելու, նրանց սպառնալու փաստի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ուշադրություն դարձրեք՝ հանցադեպի, այսինքն՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Սա նշանակում է, որ չի եղել հանցագործության դեպք, չի եղել հանցագործություն: Բայց ինչպե՞ս, հիմա բանանի ներկրումը խոչընդոտելը, մարդկանց սպառնալը Հայաստանում այլեւս հանցագործություն չի՞ համարվում:

Պարզվում է՝ ՊԵԿ քննչական վարչությունը ուղիղ երկու ամիս քննել է գործը, եւ հունվարի 9-ին հանգել հետեւյալ եզրակացության. քաղաքացին, որը դիմել է ՊԵԿ-ին, իրականում բանանը հանգիստ ներկրել է Հայաստան, բերել հասցրել Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող մաքսային պահեստ, ու հանգիստ գնացել իրենց տուն՝ քնելու: Այսինքն, արել է այն նույն գործողությունները, որ անում է յուրաքանչյուր ներկրող, սովորական պայմաններում:

Այդ դեպքում ինչու՞ է նա դիմել ՊԵԿ: Պարզապես ինչ-որ մարդիկ մոտեցել են բեռնատարի վարորդին, ու նրան ասել, որ ուզում են գնել ներկրված բանանի ողջ խմբաքանակը: Բայց մի րոպե. բանանը տվյալ քաղաքացին վաճառելու համար էր չէ՞ ներկրել: Նա հաստատ մտադրված չի եղել բանանի թանգարան բացել ու ներկրված բանանը պահել այնտեղ: Ինչու՞ պետք է բանանը գնելու առաջարկի համար դիմեր ՊԵԿ:

Որովհետեւ, ինչպես գրել է իր դիմումում, իրեն սպառնացել են, հետեւել: Բայց հետաքննության ընթացքում քաղաքացին փոշմանել-պարզաբանել է, որ իրականում ոչ մի սպառնալիք եւ հետապնդում չի եղել: Ինքը պարզապես հուզված է եղել, անիմաստ խուճապի է մատնվել, եւ դիմել ՊԵԿ-ին: Իրականում ոչ մի խնդիր եւ պրոբլեմ չի եղել: Կներեք անհանգստացնելու համար:

Այս ամենը Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից իրականացված հետաքննության արդյունքն է, որը հաստատել է նաեւ գլխավոր դատախազությունը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նման հետաքննությամբ ՊԵԿ-ը ինքն իրեն է դրել հիմար վիճակի մեջ, եւ քննւթյամբ հիմնավորել, որ 2016-ի նոյեմբերի 21-ին իր տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում:

Դատեք ինքներդ. նոյեմբերի 23-ի հաղորդագրության մեջ ՊԵԿ-ը պնդել է որ.

ա) ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս – հետաքննությունը պարզել է, որ նման բան չի եղել:

բ) տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում - հետաքննությունը պարզել է, որ խոչընդոտ չի եղել:

գ) Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը –հետաքննությունը պարզել է, որ ոչ ոք չի փորձել խոչընդոտել բանանի ներկրումը:

դ) Ձեռնարկված միջոցառումների արդոյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը – ՊԵԿ հետաքննությունը պարզել է, որ նման բան չի եղել, որովհետեւ հետաքննության նյութերով պարզվել է, որ ներկրողը բանանը հասցրել է մինչեւ պահեստ եւ այդ ընթացքում որեւէ աջակցության կարիք չի ունեցել:

երկու վարկած

Համաձանեք, տարօրինակ վիճակ է, երբ Պետական եկամուտների կոմիտեն, որն ունի սեփական քննչական մարմինը, այսպիսի թեթեւությամբ հերքում է ինքն իրեն, ըստ էության հանգելով իր համար վարկաբեկիչ արդյունքի: Ինչու՞ պիտի նման բան տեղի ունենար: Կարող է լինել երկու վարկած:

Առաջինը հետեւյալն է. Պետական եկամուտների կոմիտեն այս պատմությունը ծայրից ծայր հորինել է, ցույց տալու համար, թե իբր վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր թիմը եկան ու ջարդուփշուր արեցին բանանի մենաշնորհը: Այս վարկածը գոյության իրավունք ունի, բայց եթե հաստատվի՝ չափազանց տխուր եզրակացության է հանգեցնելու, որը հետեւյալն է. կառավարության եւ Պետական եկամուտների կոմիտեի ղեկին կանգնած են չափազանց անլուրջ մարդիկ, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ուր են ընկել եւ ինչով են զբաղված:

Երկրորդ վարկածը հետեւյալն է. Խոչընդոտման դեպք իրոք տեղի է ունեցել եւ ՊԵԿ-ի ղեկավարությունը տաք-տաք որոշել է, որ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի, նույնիսկ հաղորդագրություն է տարածել, որպեսզի գործը հրապարակային դառնա, ինչը պիտի հեշտացներ դրա հետագա ընթացքը, բայց շատ արագ նրանց հասկացվել է, որ հանգիստ նստեն իրենց տեղը, եւ անկանոն շարժումներ չանեն: Այս վարկածը նույնպես տխուր է իր բովանդակությամբ, բայց հայաստանյան իրողություններին ավելի համապատասխան, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ մեծ հավանականությամբ բանանի եւ մյուս մենաշնորհների գլխին կանգնած է անձամբ Սերժ Սարգսյանը եւ բանանի ներկրման մենաշնորհը անձամբ նրան է պատկանում:

Ի դեպ, այս ընթացքում իմ ստացած «օպերատիվ տեղեկություններով» վերը նշված քաղաքացու ներկրած բանանի ողջ խմբաքանակը գնել են բանանի՝ ձեզ հայտնի մոնոպոլիստները եւ դա այն առավելագույնն է եղել, որ ՊԵԿ-ը կարողացել է անել իրեն դիմած քաղաքացու համար: Ուշադրություն դարձեք, սակայն, որ ըստ քաղաքացու դիմումի՝ սպառնացողները հենց սկզբից էլ սա էին պահանջում. իրենց վաճառել ներմուծված բանանի ողջ խմբաքանակը: Ենթադրվում է՝ ինքնարժեքով:

մենաշնորհի հարցը

Հունվարի 20-ի իմ ելույթին ի պատասխան տարածած հաղորդագրության մեջ՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում բանանի մենաշնորհ չկա, ՊԵԿ-ը պնդում է, որ Հայաստան բանան է ներկրում 48 կազմակերպություն եւ անհատ: Դե յուրե՝ այդպես էլ կա: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե հիմնվենք այս եւ նմանատիպ տվյալների վրա, Հայաստանում բանանի մենաշնորհ երբեք էլ չի եղել, չկա նաեւ շաքարի մենաշնորհ, որովհետեւ ֆորմալ առումով ներկրում իրականացնող բազմաթիվ ընկերություններ կան:

Սատանան սակայն, մանրամասների մեջ է: Հիմա, օրինակ, Հայաստանի բանանի շուկայի 85 եւ ավելի տոկոսը պատկանում է «Քեթրին գրուպ» եւ «Մելատրոպիկ» ընկերություններին: Ոլորտին շատ թե քիչ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ սրանք դե ֆակտո նույն սեփականատերերին պատկանող ընկերություններ են: Բայց դե յուրե դրանք հիմնադրել են տարբեր մարդիկ, դե յուրե դրանք մրցակցում են միմյանց հետ եւ ապահովում պաշտոնական տեղեկատվություն՝ բանանի մրցակցային շուկայի մասին: Այսպիսի կարգավիճակ եւ դերակատարում ունեցող բազմաթիվ ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ կան գրանցված, իսկ բանանի շուկայի իրական պատկերը արտացոլված է հուլիսի 21-ին ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության եւ դրան հետեւած հետաքննության մեջ:

վերջաբան

Այսպիսով բոլորս կարող ենք շունչ քաշել եւ արձանագրել, որ Քեթրինի Միհրանի բանանային մենաշնորհին ոչինչ չի սպառնում: Նա կարող է հանգիստ շարունակել իր գործը եւ նույնիսկ բանանի դիլլերներին աշխատանքի ընդունելիս նրանց երդման արարողությունը կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ժամանակն է նաեւ, որ սկսի եկեղեցի կառուցել, որի խորանին խոշոր տառերով գրված կլինի. «Ի սկզբանե Բանն էր. ավելի ճիշտ՝ Բանանը»:

Հ.Գ. Հատուկ պարզաբանման կարիք ունի, թե ինչու՞ է շուկայում բանանի գինը անկում ապրել: Շատ պարզ պատճառով. Միհրան Պողոսյանը հիմա ԱԺ պատգամավորի թեկնածու է՝ ՀՀԿ ընտրացուցակով: Իսկ պատգամավորի օլիգարխ թեկնածուները ԱԺ ընտրություններից առաջ չափազանց բարի են ժողովրդի նկատմամբ, բարեպաշտ ու առատաձեռն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное