Ֆինլանդիան և Շվեդիան մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ կդառնան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչև այս տարվա վերջ, գրում է Politico-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպան Դուգլաս Հիկիին։
Հիկին, որը պաշտոնը ստանձնել է ապրիլին, լավատեսություն է հայտնել առ այն, որ ՆԱՏՕ-ն մինչև տարեվերջ կունենա 32 անդամ։
Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն երեքն են մնացել վավերացնելու Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը: