Ռուսաստանում քովիդով վարակման 53 457 դեպք են հայտնաբերել մեկ օրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 53 457-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերինը՝ 106-ով: Սեպտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Մեկ օր առաջ երկրում արձանագրվել են վարակման 53 045 դեպք եւ 107 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 20 641 559 եւ 386 447:
Քովիդից հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 57 019-ով՝ նախորդ օրվա 59 718-ի դիմաց՝ մինչեւ 19 594 562:
Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 3 719 քվիդով հիվանդ՝ նախորդ օրվա 4 321-ի դիմաց (նվազումը՝ 13,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 30 տարածաշրջաններում եւ նվազել՝ 52-ում, եւս 3-ում իրավիճակը մնացել է անփոփոխ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: