Պարսից ծոցի անվտանգությունը կապահովվի արտատարածաշրջանային ուժերի դուրսբերմամբ. Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊարսից ծոցի անվտանգությունը կապահովվի արտատարածաշրջանային ուժերի դուրսբերմամբ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ այսօր Իրանի զինված ուժերը տարածաշրջանում խաղաղության և կայունության խորհրդանիշն են։
Նա նշել է, որ անդրտարածաշրջանային երկրները ձգտում են ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը, որպեսզի պաշտպանեն «ապօրինի սիոնիստական ռեժիմը եւ թալանեն այս տարածաշրջանի ռեսուրսները»։