Զաքարյանի քայլը՝ յուրատեսակ մեսիջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխան Զաքարյանի անակնկալ հրաժարականը երևիթե տալիս է այսօր օրհասական դարձած շատ ու շատ հարցերի պատասխանը: Կարևորագույն հարցը, թերևս, մեկն է՝ որքանո՞վ են բարոյական նորմերն ու հավերժական արժեքները բնորոշ քաղաքական դաշտին:
Զաքարյանը, համենայնդեպս իր մասով ապացուցեց ու փաստեց՝ անձնական նեղ շահերը ստորադաս են բարոյական նորմերին,ապացուցեց,որ դեռևս քաղաքականության մեջ ամեն դրական բան չէ,որ կորսված է,ու կան արժեքներ,որոնք անձեռնմխելի են՝անկախ ամեն ինչից:
Զաքարյանի հրաժարականը,պետք է ասել, քաղաքացիական արիության իսկական ու օրինակելի դրսևորում է,յուրատեսակ մեսիջ՝բոլոր նրանց,ովքեր քաղաքականությունը դիտարկում են բացառապես նեղ շահերի համատեքստում. քայլն այդ,եթե կուզեք,նույնիսկ ինչ-որ իմաստով դաստիարակչական կարելի է որակել ու մի ցցուն օրինակ այն բանի, թե ինչպես է իրականում հարկավոր քաղաքականության մեջ ինքնադրսևորվել. սկզբունքն ու բարոյականությունը պետք է դառնան այն կարևորագույն ելակետերը,որից ցանկացած մեկը պետք է բխեցնի իր հասարակական-քաղաքական գործունեությունը:Հիանում եմ ուղղակի այս մարդու վճռակամությամբ ու բարոյականությամբ: