Դա ոչ մի կերպ չի մեղմացնում մեղավորությունը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Միայն կիրակի օրը Հայաստանը դիվանագիտական մի քանի պատմությունների մեջ ընկավ, որոնց «գագաթնակետը» կապված էր ՀՀ նախագահ Արմեն Խաչատուրյանի անվան հետ: Նա, կարելի է ասել, լուրջ սկանդալի մեջ հայտնվեց. Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում բուռն քննադատության է արժանացել այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ Վեստմինստերյան սրահում լուսանկարվել և զրուցել է իրեն ուղեկցողների հետ:
Սա բրիտանական մի շարք առաջատար լրատվամիջոցների կողմից դիտարկվել է որպես հարգանքի բացակայություն հանգուցյալ թագուհու նկատմամբ։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում չեն բացառում, որ այստեղ նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի «մատն է խառը»: Բացի նրանից, որ, ըստ դիվանագետների, ՄԹ-ում Հայաստանի դեսպանը, որը հենց լուսանկարում էր Խաչատուրյանին, այսպես ասած, Սարգսյանի «մարդն» է, նաև նախկին նախագահը լուրջ կապեր ունի բրիտանական լրատվամիջոցներում: Հասկանալի է, որ նպատակը «անհամեմատելի» համեմատությունն է, այն է՝ թե որքան ներկայանալի էր ինքը, թե որքան անթերի է գործել միջազգային հարթակներում, իսկ, ահա, Վահագն Խաչատուրյանը ոչնչով չի տարբերվում քպական թիմից:
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ դիվկորպուսում, այդուամենայնիվ, կարծում են, որ եթե նույնիսկ ՀՀ գործող նախագահի «գլխին սարքել են», դա ոչ մի կերպ չի մեղմացնում նրա առնվազն տարօրինակ ու ամոթալի պահվածքը, երկիրը խայտառակելու և սկանդալի մեջ հայտնվելու մեղավորությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում