Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ծովահենների միջազգային օր (ոչ պաշտոնական), Սենթ Քիթս և Նևիս՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օր, Սլովակիա՝ Առաջին ազգային խորհրդի հիշատակի օր, Չիլի՝ Ազգային բանակի օր, Ռուսաստան՝ Զինագործի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1666- Ոսկան վարդապետ Երևանցին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակել է հայերեն առաջին Աստվածաշունչը:

1883 –ծնվել է հանրահայտ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

1886 – ծնվել է բանաստեղծ Ահարոն Տատուրյանը:

1869– ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը:

1920 –ծնվել է հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

- պաշտոնապես բացվել է Բյուրականի աստղադիտարանը:

1972 – ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները, իսկ 2011 թվականից եղել է Լևոն Արոնյանի մարտավկան (Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ):

1974– ծնվել է ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը:

1988- Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին և վառել նրանց տները: Արդյունքում 3 օրվա ընթացքում զինվորականների հովանու ներք Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին հայերից:

1993 –ծնվել է շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, որը հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն է:

2006- երկարատև ընդմիջումից հետո լույս է տեսել «Հայք» թերթը` 1500 տպաքանակով:

2007-ավարտվել է մոնոներկայացումների 5-րդ «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային Շեքսպիրյան թատերական փառատոնը:

2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ է մատուցվել:

2011-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը:

2019-Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար և Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

21– վախճանվել է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսը:

86 – ծնվել է Հին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը:

866 –ծնվել է Բյուզանդիայի կայսր Լևոն 6-րդ Իմաստասերը:

1356 –Պուատյեի ճակատամարտում անգլիացիները հաղթել են ֆրանսիացիներին, բազմաթիվ ասպետներ սպանվել են, իսկ Ֆրանսիայի թագավոր Իոհան 2-րդ Բարին գերեվարվել է:

1551-ծնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի թագավոր, Լիտվայի մեծ կոմս Հենրիխ 3-րդ Վալուան:

 1618– սկսվել է Պլզենի ճակատամարտը, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկն է հանդիսանում:

1648-ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյություն ունենալը:

1710 –վախճանվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1730 –ծնվել է ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ Օգյուստեն Պաժուն:

1783 –Լյուդովիկոս 16-րդի ներկայությամբ Վերսալից օդ բարձրացած «մոնգոլֆերան» իր հետ 8 կիլոմետր հեռավորությամբ տարել է ոչխար, աքաղաղ և բադ:

1812 –վախճանվել է միլիարդատերների Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը:

1888 – Բելգիայի Սպա քաղաքում անց է կացվել առաջին գեղեցկության մրցույթը, հաղթել և 5 000 ֆրանկ պարգևը ստացել է 18-ամյա գվադելուպցի կրեոուլուհի Բերտա Սուկարեն:

1893– Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել:

1926– Իտալիայի Միլան քաղաքում բացվել է Ջուզեպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը:

1928 –Նյու Յորքում տեղի է ունեցել Միկկի Մաուս մկնիկի մասնակցությամբ մուլտֆիլմի պրեմիերան, մկնիկը այն ժամանակ ձայն չի ունեցել և քիչ է նման եղել իր ներկայիս տեսքին:

1935 –վախճանվել է ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։

1939 —Կարմիր բանակը մտել է Վիլնյուս:

1969 —կայացել է Ми-24 ուղղաթիռի առաջին թռիչքը:

1969-ծնվել է ռուս խորհրդային և ավտրալիական բռնցքամարտիկ Կոնստանտին Ցզյուն:

1982 - Սքոթ Ֆալմանն առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրել է իր հորինած ժպիտիկները՝ սմայլիկները։

1985– Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10000 և վնասվածքներ ստացել մոտ 30000 մարդ:

1993– վախճանվել է անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Գոլդինգը:

2006– Թայլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել:

2021 —Ռուսաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, «Եդինայա Ռոսիան» Դումայում ստացել է մանդատների 72 %-ը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное