Տաջիկստանը կրակ է բացել Ղրղզստանի սահմանամերձ գյուղերից մեկի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանն առավոտյան ականանետերից կրակ է բացել Ղրղզստանի Բատկենի շրջանի սահմանամերձ գյուղերից մեկի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը հղումով։
«Խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ժամը 08։50-ից մինչև 08։55 (երևանյան ժամանակով ժամը 06:50-06։55) տաջիկական կողմն ականանետերից կրակ է բացել Բատկենի շրջանի Պասկի-Արիկ բնակավայրի ուղղությամբ։ Ժամը 08։55-ին կրակը դադարել է»,- ասված է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։
Սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը սահմանին լարված է։ Ավելի վաղ հաղորդվել է, որ գիշերն անցել է առանց միջադեպերի։